q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

Զինվորը վերադարձավ պատերազմից մինչև հոգու խորքը վիրավորված

Հետաքրքիր մի բան, որ մեր հասարակությունը ամեն անգամ դժգոհում է ներկայիս իշխանություններից և օլիգարխներից` նախարարներից վարչապետներից և պատգամավորներից, սակայն ինչու՞ կարելի է մեղադրել նրանց, քանի որ դա եկել է դեռ անցիալից: Իսկ որ որտեղից եկավ այդ բարքերը և սովորությունները: Մարդիկ կան որ դեռ իրենք դառնալով հայ ժողովրդի պատմության այս վերջին տասնամյակների վկան, այդպես էլ չկարողացան կողմնորոշվել թե, որն է նպատակը և ցանկությունը: Այս ամեն բացասական երևույթները, որոնք կան մեր իշխանությունների իշխանավարման մեջ մեղադրական լինել չի կարող, նրանք միայն շարունակում են ՀՀՇ-ականների ստեղծած այդ կլանային իշխանավարման տարբերակը և դարձնելով ավանդույթ փոխանցելով անգամ իրենից հետո եկողներին: Մեր հասարակոության առողջ մտածելակերպ ունեցող զանգվածները պետք է հասկանա, որ ներկայիս Հանրապետության բոլոր քաղաքական գործիչները նախկինում եղել են այդպես ասած մեծ քաղաքականության մեջ, և ամոթ չլինի հարցնել թե այն ժամանակ ինչ չէիք արել, որ հիմա եք ուզում անել: Խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունը ավելի անկախ էր քան հիմա, դրոշի գույները փոխելով չեն անկախանում, հարկավոր է արողջ հասարակություն, որպեսզի տեր կանգնեն իրենց իրավունքներին և իրենց հայրենիքին: Ղարաբաղյան Շարժումը ազատագրական շարժում էր Հայ Ժողովրդի համար, և կարիք չկա աղավաղել այն, այդ Շարժմանը նվիրված տղաները, տեր կանգնեցին մինչև վերջ իրենց երկրին և հայրենիքին, և անգամ գաղափարներին: Սակայն Հայաստանում այդ ժամանակ որոշ քաղաքական հանցագործներ, կարիք չկա նշելու , քանի որ նրանցից շատերը դեռ շարունակում են մնալ ջրի երես` քաղաքական դաշտում:
Հետաքրքիր մի բան որ ինձ զարմացնում է այն որ, ինձ հանդիպած բոլոր մարդիկ, ովքեր իմանում են, որ ես ազատամարտիկ եմ կամ ինչ որ կապ ունեմ ազատամարտիկների հետ չգիտես ինչու ներկայացնում են, որ դեռևս պատերազմի դժվարին տարիներին երբ ազատամարտիկները կռվում էին հայրենիքի համար, իրենք ազգանպաստ գործ են արել` այսինքն իրենք այդ տարիններին վտանգելով իրենց կյանքը զենք են գնել իրենց գումարով Ռուսաստանից և բերել են Հայաստան, էլ չհաշված, որ կերակրել են հսկայական ջոկատներ: Այնպիսի բաներ, կարող են պատմել, որ անգամ եփած հավի ծիծաղն էլ կգար: Այդպիսի մարդիկ շատ են իմ հանդիպած մարդկանց մեջ, սակայն իրականում պատերազմի տարիներին ազատամարտիկները մարտադաշտ գնալուց անգամ առանց փամփուշտ էին գնում և դա կարող է հաստատել ցանկացած իսկական ազատամարտիկ: ՀՀՇ- ական շատ գործիչներ այդպես ժողովրդին խաբեցին իրենց դարձնելով ազգային փրկիչներ իսկ ազատամարտիկներին էլ այդպեսով տալով ոտատակ, որպեսզի իրենց հերոսական կերպարների վրա ստվեր չթողնի: Նրանց այդ ավանդույթը շարունակվում է մինչև այսօր: Տեսեք ինչու մեր քաղաքական դաշտում չկա ոչ մի Ազատամարտիկ, իսկ եթե կան էլ ապա այդ « Ասֆալտի Ֆիդայիններ » էին այն ժամանակ նրանց այդպես էին անվանում, որոնք ազատամարտիկների անունից Երևանի բազզաներում այդպես իրենց լեզվով ասած « Տիդիրիտներ » էին անում, ինչպես մեր ժողովուրդն է ասում, « ով բան անի, ով գնա սանատորիա... » Արդյոք որևե մեկը ճանաչում է ազատամարտիկ օլիգարխի կամ գործարար տղու, իսկ ինչու դուք երբևե հարց չէք տվել ինչու՞ չկան... Ուսի ես խնդրում եմ այսուհետև չօգտագործել նախկին ազատամարտիկ բառը, քանի որ նախկինում էլ և ներկայում էլ իսկական Ազատամարտիկը մնում է Ազատամարտիկ, իսկ որ ներկայումս նրանք շարունակում են իրենց գոյը քաշ տալ, չի նշանակում, որ նրանք դարձել են նախկին: Ուստի ես որպես Ազատամարտիկ խնդրում եմ մեր քաղաքականության մեջ հաջողությունների ձգտող քաղաքական գործիչներին չօգտագործել Ղարաբաբաղյան Շարժման գործոնը կամ արժեզրկելով Ազատամարտիկների անունը ու պատիվը: Բավական է այդպիսի ստեր հորինեք, գոնե մարդկություն ունեցեք , այդ մաքուր պատմությունը մի պղծեք ձեր սուտ պատմություններով: Մի խոսք որ վերջերս լսեցի, և մտորումից հետո կարելի է հասկանալ այդ բառի իսկական իմաստը: « Զինվորը վերադարձավ պատերազմից մինչև հոգու խորքը վիրավորված » Իրականում այս խոսքերը վերաբերվում են մեր Ազատամարտիկներին որոնք պատերազմից վերադարձան մինչև հոգու խորքը վիրավորված: Եվ ներկայիս և նախկին քաղաքական գործիչները այնպիսի բաներ են ասում որ կարծում են արդեն վկաններ չկա կամ փաստեր, իսկ ինչու հիմա այդպիսի մարդկանց կողքին իսկական ազատամարտիկներ չկան, կամ մի զոհված ազատամարտիկի ընտանիք: Պետք չէ Ղարաբաբաղյան ազատամարտիկի գործոնը իրենց համար տրամպլին սարքեն, կամ էլ վահան պաշտպանվելու համար:

Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյան Իսպանիա 10/09/2012


Комментариев нет:

Отправить комментарий