q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

« Ազատամարտիկի Նոթատետրը »

1990 թվականին Սեպտեմբերի 21-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության « Հատուկ Գունդը », որը ապագայում հանդիսացավ հայոց բանակի սկիզբը: Սակայն կազմավորումից մի քանի ամիս անց « Հատուկ գնդի » մի քանի տասնյակ տղաներ մի քանի վաշտերից ուղարկվեցին Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղ, որտեղ արդեն ծառայություն էին տանում « Հատուկ Գնդի » Եղեգնաձորի վաշտի տղաները: Ձմեռային խիստ պայմանները Խաչիկի լեռնային հատվածում շատ դժվար էր, բացի այդ Նախիջևանի տարածքից հաճախակի հարձակումները գյուղի վրա բարդացրել էիր իրավիճակը: Մեր խումբը շուրջ մեկ ամիս մնաց Եղեգնաձորի այդ գյուղում: Այդ ժամանակ մի քանի հոգուց կազմված հետախուզական խումբը թափանցելով Նախիջևանի տարածք դարանակալում են և ոչնչացնում Ադրբեջանական ՕՄՕՆ-ի դիվերսիոն մի խումբ վեց հոգուց կազմված: Հաջորդ օրը Ադրբեջանական հեռուստատեսությունը իր լրատվական թողարկման ժամանակ անդրադարձավ այդ թեմային, և ներկայացնելով լուրերը այլ երանգավորմամբ: Սակայն հետաքրքիրը այն էր, որ այդ ոչնչացված խմբից « կենդանի մնացած » օմոնականը, հիվանդանոցում վիրավորված հարցազրույց տալով ներկայացնում էր հայկական « դիվերսանտների » դարանակալման մանրամասները: Իսկ այն որ ոչնչացված Ադրբեջանցիների դիվերսանտների վկայականները և փաստաթղթերը գտնվում էին մեր ձեռքում, ապացուցում էր, որ ծանր վիրավորված այդ « ականատես » օմոնականը չի եղել ընդհանրապես այդ ոչնչացված խմբի մեջ, և դա ադրբեջանցիների կողմից հերթական շինծու պատմությունն է: Ադրբեջանական հեռուստատեսության այն փաստերը, որը ներկայացրել էին նրանք, կրկնեցին նաև Մոսկովյան կենտրոնական հեռուստատեսության կողմից : Եվ այստեղ ինձ մոտ մի միտք ծագեց ինչու մեզ մոտ ջոկատում չունենալ լրատվական ծառայություն, որը գրի կառնի և կներկայացնի ջոկատի, անգամ գնդի ողջ գործողությունները առանց երանգավորման և չափազանցությունների: Նույնիսկ միտքը այն էր ստեղծել լրատվական ծառայություն, որը կարող է տեսաժապավենի վրա նկարել ողջ գործողությունները պատկերը: Ջոկատի տղաները հավանություն տվեցին այդ գաղափարին դեկտեմբերի 25 -ին վերադառնալով Երևան, այդ մտահաղացումը ներկայացրեցի « Հատուկ Գնդի » հրամանատար գնդապետ` Սերգեյ Սեդրակի Առաքելյանին նա հավանություն տվեց այդ առաջարկությանը, սակայն դա նրա իրավասություններց դուրս էր, ուստի նա առաջարկեց հանդիպել Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանին: Հանդիպումը կայացավ դեկտեմբերի 26 -ին 1990 թ առանձնասենյակում էր նաև Վազգեն Սարգսյանի տեղակալ` Գևորգ Բաղդասարյանը: Ես ներկայացրեցի Նախիջևանում վնասազերծված Ադրբեջանական դիվերսանտների առգրավված վկայականները և պատմեցի այն ամենը, և առաջարկցի «Հատուկ Գնդում » ստեղծել լրատվական մի ծառայություն, որը կարող է արձանագրել և հավաքել դեպքերը, փաստերը, և հաղորդագրությունները և հետագայում կարող ենք այդ դեպքերի և փաստերին հիմնվելով ստեղծել փաստավավերագրական և պատմական այլ ստեղծագություններ: Առաջարկությունը զարմացրեց Վազգեն Սարգսյանին, նա առանց երկար մտածելու կտրականապես մերժեց այդ մտահաղացումը, նույնիսկ Գևորգ Բաղդասարյանի հավանեց այդ նախագիծը: Վազգենը նկատելով գործընկերոջ զարմանքը, պատճառաբանեց որ հիմա ավելի կարևոր հարցեր կան, քան ռազմական լրատվական ծառայություն ստեղծելը: Չնայած այն բանին որ մի քանի տարիներ հետո պետք է հասկանաի Վազգեն Սարգսյանի այն տարօրինակ պահվածքը լրատվական կենտրոն ստեղծելուն, քանի որ նա հասկանում էր որ փաստերը արձանագրվելով և հավաքելով դժվար կլինի ապագայում իրեն հավակնել « Սպարապետ Ազգային Հերոսի » տիտղոսին: Չնայած որ հետագայում մի քանի տարի անց ստեղծվեց այդպիսի լրատվական ծառայություն ՊՆ -ում, սակայն այս ծառայությունը ևս չէր կատարում իր առաքելությունը լուսաբանելով իր գունազարդումներով սուտ փաստերը: Անկախ նրանից թե Վազգենը Սարգսյանը դեմ էր այդ նախաձեռնությանը, այնուամենայնիվ սեփական ուժերով արձանագրում էի փաստերը և դեպքերը, որպես մարտական օրագիր նշելով այն ամենը ինչ չէր մատուցվում հասարակությանը և այդ մարտական օրագիրը ամեն անգամ լրացվելով կազմվում էր իրական հերոսամարտի իսկական պատմությունը: Փաստերի արձանագրումը և վերլուծությունը ավելանում էին և 1992 թվականին Հունվարին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում ծնվեց « Ազատամարտիկի Նոթատետրի » գաղափարը: Եվ այդպես էլ կոչեցի այդ մարտական օրագիրը, որը իր մեջ պարունակում է Արցախյան Հերոսապատումի իսկական հերոսների և դեպքերի նկարագիրը: 1994 Թվականին պատերազմից հետո անգամ վտանգավոր էր անգամ մտածել խմբագրել այն քանի որ «Ազատամարտիկի Նոթատետրի » եղած փաստերը կարող էին ստվեր թողնել քաղաքական և զինվորական շատ հայտնի գործիչների վրա, որոնց արդեն հայտարարված էին « Ազգային Հերոսներ »: Ես երբեք միտումներ չեմ ունցել խմբագրել « Ազատամարտիկի Նոթատետրը » այն քանի որ դրա համար ունեինք մտավորական գործիչներ պատմաբաններ և հայագետներ զինվորական գործի այլ մասնագետներ, որոնք իրենք պետք է հետաքրքրված լինեին հայոց պատմությունով և արձանագրեին և խմբագրեին փաստերը: Սակայն այսքան տարիներ են անցել և դեռ չգտնվեց որևէ մի պատմաբան և գրող որը կգրեր Ղարաբաղյան Պատերազմի իրական պատմությունը: Ուստի այսքան տարիներ հետո հատվածներով ես փորձել եմ « Ազատամարտիկի Հիշատակարանում » ներկայացնել այդ պատերազմի իրական պատմության մասին, սակայն կարծես թե անցած էտապ է: Մեր հասարակության մեջ շատերը համարում են Ղարաբաղյան պատերազմի թեման ձանձրալի և անհետաքրքիր, սակայն այդ անտարբերությունը սեփական պատմության հանդեպ հնարավորություն տվեց շատ հանցագործների ստեղծել սուտ պատմություններ իրենց անցիալի մասին, որպեսզի այդ սուտը մատուցելով այժմ դառնան « Հայրենիքի հերոսներ », որոնց անցած փառքի ճանապահները լի է եղել « վտանգներով »: Մեր անտարբերությունը նրանց դարձրեց դահիճներ, որոնք պատրաստ են իրենց շքախմբերի և թիկնազորի ոտքերի տակ տեսնել խոնհարված ողջ ժողովրդին, իրական հերոսները երբեք դահիճ լինել չի կարող, ազգի և ժողովրդի համար արյուն թափաց Ազատամարտիկի համար թանկ է ամեն մի հայի կյանքը: Եվ տես ով հայ ժողովուրդ, ովքեր են քո հերոսները, որոնք այսօր սեփական ժողովրդին դատապարտում են ոչնցացման:
ՎՀ 1995 Երևան
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

Միքայել Նալբանդյան



Ազատություն

Ազատությունը, որ տրվել է քեզ,
Շոյանքներով է քո հոգին գերում,
Այդքան միամիտ, հերիք է ապրես,
Ա՛յդ ո՞ր փրկիչն է, որ կյանք է բերում:

Երազանք ունի, ամեն մի « փրկիչ »,
Սիրով կամ սրով, աշխարհին տիրել,
Նա գալիս է որ, աշխարհը փրկի,
Երբ անկարող է, ինքն իրեն փրկել:

Դու՛, նվաճի՛ր, քո ազատությունը,
Ու ինքդ քո դեմ, մի ընբոստացիր,
Թող երախտիքիդ, ոխերիմ թույնը,
Քո հոգու վրա, պարտքեր չլինի:

Պայքարի մեջ է, միշտ փրկությունը,
Երբ այդ « փրկիչը », դահիճն է քո բիրտ,
Դու՛, նվաճիր քո անկախությունը,
Ազատությունը թանկ է ամենից:

Դառն են եղել, դարերդ բոլոր,
Հիշի՛ր, դու նրանց, անուն առ անուն,
Ազատ է ապրում, այս մեծ աշխարհում,
Ով իր ազատությանը, չի ստրկանում:

12 /08 /1988 Երևան

Комментариев нет:

Отправить комментарий