q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

Ինչու՞ նա չհոգնե՞ց պայքարելու այսքան տարի...

Մեր այս ժամանակներում ժողովուրդը կանգնեցնել է շատ բարդ ընտրությունների առջև, նախագահական ընտրարշավը իրոք կարծես լուրջ պայքար է խոստանում: Սակայն քչերն են հավատում ընտրությունների արդար ընթացքին, քանի որ քսան տարի շարունակ մեզ խաբել են և նվաստացրել, կարողանալով անգամ մեզանից խլել այն հույսն ու հավատը, կարողացել են ապականել և պղծել մեր բարոյականությունը ու երջանիկ ապրելու հնարավորությունները: Բավակա՛ն է որ կարողացանք հանդուրժել, սա մեր ազգի վերջին հնարավորությունն է, մենք երբեք չենք ունենա այս հնարավորությունը պայքարելու մեր իրավունքների` մեր գոյի համար: Մենք կամ այս պայքարում կկողմնորոշվենք ընտրելու ազատությունը, կամ կլինենք որպես ստրուկ Բազազ Արտեմների և Զիմզիմովների իշխանությունում: Մենք ենք ընտրում հիմա լինել Գիքորի թե Գավրոշի կարգավիճակում...
Նախագահների այս բազմազանության մեջ մենք մոռանում ենք մի բան, գնահատել մարդու արված գործը, մարդ իր արված գործերով է դառնում արժանի... Տեսնելով այս նախագահների մեջ նախընտրելին մնում է միայն Պարույր Հայրիկյանը: Շատերը գիտեն Հայրիկյանին, նույնիսկ հոգնել են նրան տեսնել քաղաքական պայքարի այս ճանապարհին, այո՛ հոգնեցուցիչ է, սակայն հոգնեցուցիչ չէ՞ արդյոք նրա համար, պայքարել այսքան տարի, որպեսզի կարողանա այս անօրինական երկրում բերել օրինականություն: Շատերը նրան համարում են հրեա, մասօն, կամ որևէ այլ որակավորում կպցնելով, սակայն ու՞ր ենք հասել չենք կարողանում սթափ մտածել, դա միայն անորակ և ռաբիզ մարդու մտածելակերպ է, որը նորից մատուցվել է մեր քսանամյա իշխանությունների կողմից, մեր գաղափարը և միտքը բթացրլ են և դարձնել անորակ, դարձնելով իրենց կամքին և քմահաճույքներին գերի:
Ինչ կարևոր է որ մեր երկրի նախագահը լինի կին թե տղամարդ, մասոն կամ համասեռամոլ, դաշնակ թե կոմունիստ, կարևորը որ կարողանա իր գործերով ազգին ստրկության ու աղքատության ճիրաններից դուրս քաշի, որ կարողանա երկիրը իրոք դարձնել Ազատ Անկախ, որպեսզի կարողանա հայ մարդը արժանավույնս ազատ շնչի և գործի, որպեսզի ահաբեկության հրեշները չկարողանան ազատություն թույլ տան իրենց « ախրանիկների » բլակներին, որպեսզի մեր հայրենակիցների նոր քարավանները չբռնեն գաղթի և տարագրության ճանապարհը:
Շատերը չեն հավատում որ ինչ որ բան կարող են փոխել, սակայն առաջին հերթին հարկավոր է ստրուկի այդ մտածելակերպից ազատվել և նոր կարողանալ ընտրությունների գնալ: Հիշենք 1988 թվականին անգամ կոմունիստ ղեկավարներն էին ոգևորված Ազգային այդ շարժումով, հիմա ի՞նչ եղավ, ինչու՞ դարձանք ստրկամիտ... Մեր իշխանություններին հաջողվեց մեր Ազատամարտիկների տեսակը ոչնչացնել, որպեսզի Ազգային Գաղափարախոսությունը արմատախիլ անի, որպեսզի ազատության ձգտող ժողովրդին զրկի առաջնորդներից, որպեսզի ահի և սարսափի մթնոլորտում կարողանա ինքնահաստատվել և ամրանալ մեր վախի և անհույս հնարավորությունների վրա:
Վերջապես տեսեք Հայրիկյանի անցած ճանապարհը, ինչու՞ նա չհոգնե՞ց պայքարելու այսքան տարի, և վստահ եմ որ դեռ պայքարելու է, ինչու՞ հիմա չսատարենք ազգովի նրան, որպեսզի նա կարողանա իրագործել իր գաղափարները որոնք միշտ էլ եղել են ազգանպաստ: ՀՀՇ-ական լիդերները կարողացան մեր երկրի համար անել մի բան, և դա ստացվեց նրանց մոտ` արժեզրկել ազգային արժեքները, դարձնել մեր ժողովրդին խավարամիտ: Մեզ մատուցելով ոսկյա գավաթով թույնը, իրենց հռչակեցին Արքայից Արքաներ... Հիմա ինչպե՞ս ստացվեց որ առաջին դրոշակակիր մարտիկը վարկաբեկվեց և դարձավ անարժան... Ինչու՞ չենք տալիս այդ հարցը, նրանք կարողացան պախարակել և արժեզրկել ոչ միայն Պարույր Հայրիկյանին այլև մեր Ազատության մեր Գաղափարը, մեր Ազատամարտիկներին, մեր պատմությունը, անգամ Ազատության ճանապարհը: Այստեղ է ասել մեծն Շեքսպիրը՝ Լինե՞լ, թե՞ չլինել...
Ով է առաջնորդելու ազգի հոտը ընտրեք ինքներդ...
25-01-2013
ԼԻՆԵ՞Լ ԹԵ ՞ ՉԼԻՆԵԼ
Երեկվա Ճիվաղն, գահ է բարձրացել,
Ու հոշոտելով իրեն դեմ կանգնած,
Մի ողջ ժողովուրդ, վշտերով բազում,
Լինե՞լ, կամ թե՞ ո՛չ, այսպես է ասված:
Դարձել է այսօր Արքայից-Արքա,
Տիտղոսներ տալով, ինքն իր անձին,
Ցար ու թագավոր, ոչինչ են հիմա,
Գահին է բազմել, դահիճը կրկին:
Արյան սանդուխքով, գահին են բազմում,
Բռնակալ ու չար, լքված ամենքից,
ՈՒ ինքն իրենից, վախում է կարծես,
Իշխանությունը, կամ գահը կորցնել:
Ինչու՞ է այսպես, կառչում իր գահից,
Լավ հասկանալով, մեղքերն իր գործած,
Սակայն ուղեղով, իր խղճի խայթի,
Այդպես էլ մեղքը, չընդունեց իրա:
Չէ՛, չէր կարող զիջել, այդպես ամենքին,
Այս աշխարհի, վայելքը շռայլ,
Վիշտ ու տառապանք, հեռու են ընդմիշտ,
Քանզի բազմած է, գահին իր հիմա:

08 /08/ 2012


Комментариев нет:

Отправить комментарий