q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

ՀԵՔՒԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ ` ՀԱՅԱՍՏԱՆՍ

ՀԵՔՒԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ ` ՀԱՅԱՍՏԱՆՍ


Մեզ դեռ փոքր հասակից գիտենք որ հեքիաթները դրանք զուտ պատմություններ են եւ իրականությունից շատ հեռու են սակայն դա այդպես չէ, քանի որ լինիում են հեքիաթներ որ անգամ մեր օրերում անկանխատեսելի ձեւով զարգանում են ինչպես հեքիաթներում, սակայն մի տարբերությամբ, որ հեքիաթների վերջում բարին հաղթում է, իսկ իրական կյանքում դա հակառակը միշտ պարտվում է, եւ հաշվի առնելով որ երբեւէ այդ բարին կհաղթի չարին անգամ հայ Ֆանտաստիկ ոճում ստեղծագործող հեղինակներն են դժվարանում պատկերացնել կամ սփոփիչ տեղեկություններ տալ: Հայակական Քաջ Նազարի պատմությունը բոլորս գիտենք, եւ դրա վառ ապացույցը այն է ազգովին մասնակցություն բերեցինք այդ Քաջ Նազարի հերոսացմանը մեր ամբողջ աշխարհում, ինչ պակաս Քաջ Նազարի հերոսական կերպար էր ինքն նորին գերազանցություն Լևոն Տեր-Պետրոսյանը: «Գահակալական Վերարտադրության » գաղափարը, ժառանգություն ստացանք հենց նրա կողմից: Այնուհետև այդ ավանդույթը շարունակեցին նրա նախորդողները` Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը: Ահա եւ մեկ օրինակ որ Հայաստանը հեքիաթային երկիր է իր հեքիաթային հերոսներով հանդերձ... Իզուր չէ որ բարձրաձայնում ենք որ Հայաստանը համաշխարային քաղաքակրթության օրանն է հանդիսացել եւ հանդիսանում է, նույնիսկ այստեղ է վերարտադրվել Արաբական ժողովուրդական հեքիաթի ` Ալի-Բաբան եւ քառասուն ավազակների պատմությունը: Բոլորիս հայտնի է որ Ազգային ժողովում նստած պատգամավորները, ոչնչով չեն տարբերվում Ալի-Բաբայի 40 ավազակներից, նույն թալանն ու կողոպուտը, նույն բռնություններն ու ահաբեկությունները, նույն ոճով նույն հաճախականությամբ, սակայն նրանք ի տարբերությամբ իրենց գործընկերների` 40 ավազակների, իրենց թալանը չեն պահում քարայրում ` Սիմ-Սիմի մոտ, այլ նախընտրում են արտասահմանյան երկրների բանկերում, այնպես որ դա արդեն փորձված տարբերակ է քանի որ իրականության մեջ հազիվ թե գտնվի մի խեղճ ու կրակ Ալի-Բաբա, որպեսզի կարողանա գտնել նրանց թալանած հարստությունը... Ի տարբերություն Ալի Բաբայի 40 ավազակների, մեր ավազակները ավելի դաժան են եւ արյունախում, անգամ տիրում են պետական իշխանությանը եւ պետությանը: Եւ ամենացավալին այն է, որ ժողովրդի « ընտրյալներին` Մտավորականներին » կարողանում են օգտագործել իրենց կեղտոտ գործերի մեջ... Հայ մտավորականներին եւ էստրադայի « աստղերին » թուլափայ տալով պատվիրում են որպեսզի գովերգեն եւ փառաբանեն իրենց գահն եւ իշխանությունը: Իսկ « Վասն Հայրենյացի » փոխարեն մեր մտավորականությունը երգում է իրենց հոգեհարազատ երգը, սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանի լուսապսակ գահն էին փառաբանում, իսկ հետո նույն ոճով Քոչարյանասարգսյանական:
Ես վերջերս` ( ճիշտ է շատ ուշացումով ) դիտեցի Վահրամ Սահակյանի « Մեա Կուլպա » ներկայացումը, եւ հասկացա որ Վահրամ Սահակյանը ինչպես ասում են հենց այն Վերջին Պոետն էր, որի մասին բարձրաձայնել էր Վահան Տերյանը: Մեր հայ գրականության տիտանները կարողացել են քայլել ժողովրդի հետ միասին, տառապել եւ պայքարել նրանց կողքին, դրա համար նրանք իսկական ժողովրդական գրողներ էին, առանց պետության կողմից տրված պետական տիտղոսի: Իսկ հիմա ինչպե՞ս է մեր իրականության մեջ, երգելով բռնակալ տիրակալի փառքը հզորությունը նրա ձեռքից վերցնում են իրենց այդպես անհրաժեշտ « Ժողովրդական Արտիստ » կոչումը... Մեր իշխանավորները նույնիսկ ժողովրդին պարտադրում են իրենց կողմից ստեղծած շինծու պատմությունները եւ մտավորականներին ընդունել որպես աստվածներ...
Անգամ Միքաել Նալբանդյանի « Իտալացի աղջկա երգը » ստեղծագործությունը փոխելով նրանք ցանկացան իրենց « արշինով » չափել հայ ժողովրդի վիշտը եւ տառապանքը,
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Իրականում ո՞րն էր դրա նպատակը, ի՞նչ էին ուզում ասել մեր իշխանները... Ահա համեմատեք Նալբանդյանի իսկական բնագրի հետ, սա գրել է Ազատության մարտիկը...
« Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:
Եւ ո՞րն է իրական պատկերը, որ անգամ երկրի օրհներգը իրենց սեփականաշնորհված գահի գովքն է անում... Հայաստանը այսօր Ֆիոդալական ժամանակների վասալային թշվառ, անտեր պետություն է ձեռքը հյուսիսային տերերին մեկնած, նկարագիրը կարծես գնալով խամրում է, մենք հպարտանալով աշխարհում մեր մշակույթով, մոռանում ենք որ հենց մեր իշխանություններն են ոչնչացնում մեր դարավոր մշակույթը... Մոռանում ենք որ հենց այդ բռնակալ եւ անբարոյական Քաջ Նազարները պատահականորեն` բախտի բերմամբ երկրի գահին ու թագին տեր դառնալով երբեք կամովին չեն զիջում իրենց իշխանությունը... Մենք հիմա ապրում ենք բռնապետության պայմաններում, եւ նրանք ուժեղ են քանի դեռ այդպես ասած իրենց կողքին ունեն ծախված « մտավորականներին » եւ «հոգևորականներին » , որոնք իրենց սեփական շահը ավելի վեր են դասում հայրենիքի եւ ժողովրդի շահից:


Վարդան Հովհաննիսյան Իսպանա 04/11/2012 © VH

Комментариев нет:

Отправить комментарий