q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

Հայկական Գիտակցություն եւ Ինքնասիրություն


Հայկական  Գիտակցություն  եւ  Ինքնասիրություն 


Հայկական ինքնասիրություն... Ահա թե ինչից է սկսվում մեր արժեքների գնահատումը եւ թերագնահատումը: Ամեն ինչ մենք չափում ենք հենց այդ ինքնասիրություն կոչվածը հաշվի առնելով, սակայն ինչու՞ եւ որտե՞ղ է այդ ինքնասիրության արմատները ձգվում, եւ որտե՞ղ է այն վերջանում... Նարեկացու եւ Ֆրիկի ստեղծագործություններ կարդալիս ակամայիս հասկանում ես ամենը: Կցանկանաի մինչ շարունակելը հիշեցնել այս տողերը, որը գրվել է դեռևս 14-րդ դարում …
Մէկին հազար ձի եւ ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ եւ ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի. Ֆրիկ
Այո տողերը կարծես գրված լինի այսօր, համեմատեք թե այս Անկախ Ազատ Հայաստանի ապագան ինչպես է գուշակել 14-րդ դարի հայտնի բանաստեղծը: Կարելի է համեմատել եւ կհասկանանք որ նա Նաստրադամուսից ավելի պայծառատես է եղել: Իսկ Նարեկացու մասին էլ չխոսեմ... Ֆրիկի բանաստեղծությունները կարդալիս հասարականում ես թե ինչպիսի զզվանք եւ հակակրանք է ապրել նա, որ կարողացել է գրել այս տողերը, խեղճ մարդը ամեն ինչ արել է, որպեսզի այդ խավար դարաշրջանում մարդկանց հասկացնի իրենց իսկական առաքելությունը` որպեսզի ոտնահարված ժողովրդին տա ազատության եւ բանաձեւը, որպեսզի ամեն ոք լինի ճորտ թե ստրուկ կարողանան տեր կանգնել իրենց ոտնահարված ինքնասիրությանը: Սակայն անցել են հազարամյակներ այդպես էլ մեր ազգը չկարողացավ կողմնորոշվել եւ ուղղորդվել, գտնել մեր ժողովրդի համար արժանապատիվ ապրելու ճանապարհ: Առհասարակ պետությունների Անկախությունը հիմնական հիմքը հանդիսանում է հենց այդ ինքնասիրությունը: Ներկայիս Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչները աղաղակելով դեմոկրատական արժեքններ մասին իրենց իսկ ոտքերով տրորում են սեփական ժողովրդի արժանապատվությունը եւ ինքնասիրությունը: Վերջերս հեռուստացույցով տեսա թե ինչպես էր ուրախանում մեր ժողովուրդը, երբ այսքան դարեր անց հայտնաբերել են Խոսրով Թագավորի ամառանոցի ավերակները: Ինչ խղճուկ ենք մենք... Մեր հնագետները եւ մեր գիտնականները որոնք միայն հիմա են մտածել այդ մասին հասարակ քթի ծակ է պետք ունենալ, որպեսզի միայն եզրակացնել դա... Եւ դա ողբալի է, անգամ ամոթ է դրա մասին բարձրաձայնել: Ես փոքր մարդ եմ որպեսզի քնադատեմ մեր հնագետներին եւ գիտնականին, սակայն անգամ մանկապարտեզի երեխուն էլ հայտնի է, որ հենց այդ Խոսրովի անտառը հիմնել է հենց Խոսրով թագավորը, եւ պարզ բան է որ նա պետք է այնտեղ էլ ունենար իր որսատեղին եւ ամառանոցը, այնպես որ մեր գիտնականները Ատլանտիդա չէին փնտրում, որպեսզի չգտնեին...
Սակայն ես վստահ եմ որ նախագահական ընտրությունների նախաշեմին սա շատ լավ հայտնագործություն է, մանավանդ որ կարող են ասել որ գտածոն հայտնաբերել է ներկայիս նախագահ` Սերժիկ Սարգսյանը եւ նրա սեփականաշնորհված Հանրապետական կուսակցության շնորհիվ եւ ջանքերով: Ես չեմ զարմանա որ Հայաստանի գիտությունների ակադեմիան այդպիսի պաշտոնական հայտարարություն անի, « Որ Արարատյան դաշտավայրում` ՀՀ նախագահի հրամանով հայտնաբերվել է Խոսրով թագավորի դամբարանը »: Այս ամենը ինձ հիշեցնում Լեոնիդ Իլիչ Բրեժնեւի ժամանակները: Լեոնիդ Իլիչ Բրեժնեւի Սովետական Միության հնգակի հերոս լինելուց բացի, նաև հասարակական եւ սպորտային մի շարք միությունների եւ ակադեմիանների պատվավոր անդամ էր, ինչպես ասած այդ Բրեժնեւյան ավանդության շարունակվում է մինչեւ այսօր: Ամեն ինչ կա վերագրելով ներկայիս նախագահին անգամ շախմատային մեր վերջին տարիների հաղթանակները: Այդպիսով քիչ շեղվեցի բուն թեմայից... Լավ հայտնագործություն կլիներ, որպեսզի մեր գիտնականները այսօր փնտրեին մեր կորցրած ազգային արժանապատվությունը եւ ինքնասիրությունը: Մեզ հաջողվել էր դեռևս 1988 թվականին վերագտնել այն, սակայն շատ կարճ եղավ այդ ուրախությունը, նորից մեզանից այն գողացան, եւ հիմա կարծես թե հույսեր էլ չկա որպեսզի այն վերագտնենք: Ես հենց դեռ մանկուց հասկացա մի կարեւոր խրատ, որն էլ ամբողջ կյանքում ուղեկցեց ինձ, դեռևս չորրորդ դասարանում էի երբ կարդացի Րաֆֆու « Կայծերը » եւ ընդունեցի մեծ վիպասանի կտակը եւ խոսքը: Մեր Հայ Ազգային Ինքնասիրության եւ Արժանապատվությունը գաղափարը: Եւ Վիպասանի կտակը ինձ սովորեցրեց դառնալ իմ երկրի համար արժանի մարդ, որը իր կյանքի գնով տեր եղավ մեր Ազգային Արժանապատվությանը: Եւ ես միշտ համարում եմ ինձ ամենալավ մարդը, որովհետեւ իմ կողքին միշտ գտնվել են վեհ եւ պայծառ մարդիկ` իսկական Ազգային Հերոսներ, որոնցով ես հպարտանում եմ: Այս ինքնագովերգումը բնավ էլ աննպատակ չէ, բայց նաև նախագահական քարոզարշավին մասնակցելու նպատակ էլ չի հետապնդում: Շարունակելով ասեմ այն որ հիմա Հայաստանում նոր Արժանապատվության եւ ինքնասիրությունը մոդել է ստեղծվել, այսինքն Ինքնասիրությունը դարձել է « Թասիբ » եւ « Լավ Տղա » մի անորակ ձեւ: Հարուստ Մանկլավիկները իրենց համար ստեղծել են այդ մոդելը եւ առաջնորդվելով փորձում են պահել իրենց գերիշխանությունը, ոտքի տակ տրորելով այդպես ասած « Քյասիբի » եւ անճարի ինքնասիրությունը: Նրանք իրենց « ախրանիկներին » գցաց իրենց ետևից շրջում են քաղաքում, իրենց քմահաճույքից ելնելով կարող են իրենց հաստավիզներին « քսի » տալ անճարների վրա, նրանց ահաբեկությունը եւ անպատժելիությունը սարսափի մեջ է պահում ժողովրդին: Այդ անբարոյական մթնոլոտում որտեղ ամեն քայլափոխին նվաստացնում են եւ բարոյապես բռնաբարում այդ « ախրանիկ » կոչվածները բացի իրենց « բլակներից » ու հաստ « վզից » պիտի արժանապատվություն ունենան, որպեսզի իրենց « Բուլդոկի » տեղ չդնեն: Եւ երկրորդ մեր տառապած եւ չարչարված ժողովուրդն էլ գոնե ինքնասիրություն ունենա եւ կարողանա տեր կանգնել իր Արժանապատվությանը եւ իրավունքին: Ասեմ որ այդպես էլ մենք` հայերս չկարողացանք ստեղծել այն մոդելը, որը հարկավոր էր հայ մարդու որպեսզի արժանավայել ապրեն իրենց սեփական երկրում: Եթե մենք հայերս ինքնասիրություն ունենաինք, ապա չէինք ունենա հանցագործներով ու մականունավոր տականքներով Ազգային ժողով եւ կառավարությունը, այսպիսի նախագահ եւ ընդիմություն: Այս բոլորի պատասխանը մեկն է, որտե՞ղ է մեր արժանապատվություն: Իսկ շատ դեպքերում հարցնում ենք, թե արդյոք ո՞րն է ելքը կա մի փրկության ճանապարհ, եւ արդյոք կարո՞ղ ենք ձերբազատվել ժողովրդի վզին ծանրացած այդ չարիք դարձած օլիգարխները: Իմ ծանոթներից մեկը, որը Հայաստանի արվեստագետներից է հարց տվեց ինձ թե ես արդյոք արտասահմանում գտնվելով ի՞նչ եմ անում հայրենիքիս համար, բացի այսպիսի սուր քննադատությունները գրելիս, կարծում եմ շատերը այդ հարցը կտան, ուստի պատասխանելով այդ հարցին կցանկանաի բացատրել որպեսզի հասկանալի լինի այս խոսքերիս իմաստը: Ասեմ այն, որ ես իմ հայրենիքի համար արել շատ ավելին քան կարելի է պատկերացնել... Անգամ կարելի է ասել որ բավական է իմ թոռներին... Եւ լավ կլիներ, որպեսզի ամեն ոք անի այնքանը ինչքան արել եմ ես... Գոնե իմ արածների մի տոկոսը անեին ապա վստահ եմ դժվար թե մեր երկիրը հայտնվեր այս վիճակում: Ես մանրամասն կանդրադառնամ քիչ ավելի ուշ... Սա ինքնագովերգումը չէ ինձ ճանաչող մարդիկ դա լավ գիտեն եւ կարող են հաստատել: Սակայն ես իմ պարտքն եմ համարում կրթել եւ դաստիարակել մի սերունդ, որը կարողանա տեր կանգնել իր Արժանապատվության իր Ինքնասիրության իր հայրենիքին եւ վերջապես իր ոտնահարված իրավունքներին: Ես իրավունք եմ վերպահում խոսել մեր ժողովրդի անունից, որը ինձ վստահել է եւ տվել իր ձայնը, որպեսզի կարողանում ասել այն ամենը ինչ ասում եմ: Ես իրավունք ունեմ խոսալ նրանց անունից, որոնք Եռաբլուրում հանգչում են... Ես իրավունք ունեմ խոսալ այն Ազատամարտիկների անունից, որոնք խոշտանգվել եւ խոշտանգվում են մեր վայ դարձած իշխանությունների կողմից... Ես իրավունք ունեմ խոսալ հարյուրավոր Ազատամարտիկների անունից, որոնք վտարված լինելով սեփական հայրենիքից դեգերում են օտար երկրներում եւ հավատալով որ երբեւէ կվերադառնան հայրենիքի` այն հայրենիքը, որի համար արյուն են թափել; Եւ վերջապես իրավունք ունեմ խոսալ հազարավոր Շահումյանցիների անունից, որոնք կորցրեցին սեփական հայրենիքը եւ թափառ դարձան օտար երկրներում: Ահա այն ամենի մասին որոնք լռել են այսքան տարիներ, որոնց անգամ իրավունք չեն տվել խոսալ: Երեւանում հանդիպել եմ մի քանի Ազատամարտիկների, որոնք ունեին մարտական օրագրեր եւ հուշատետրեր, որտեղ ամփոփված է այն դեպքերի մասին մանրամասն պատմությունները, սակայն նրանք այդ մասին չենք խոսում, իսկ խոսալուց էլ խոսում են մարդիկ, որոնք առհասարակ ոչ մի կապ չունեն այդ դեպքերի եւ իրադարձություններին: Եւ այդ Պատմական արժեքներ ներկայացնող նյութերը դարձել են այսօր անպիտան մեզ համար, սակայն փոխարենը ունենք առանձնասենյակներում նստած Բլեյանական պատմաբանների մի սերունդ, որը գրում է հերոսացած կերպարների եւ դեմքերի պատմությունները, որոնք էլ դառնում են մեր նոր երիտասարդ սերունդի համար « Անմահ Հերոսներ »: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողակիցներն են կեղծում մեր պատմությունը հրամցնելով իրենց սուտը, նրանք գիտեն որ մենք Արժանապատվություն չունենք, եւ պետք է որ նորից « ազգովի խնդրենք » որպեսզի նորից նրանք վերադառնան ու շարունակեն ոտնահարել, առանց այն էլ ոտնահարված մեր պատիվն ու Ինքնասիրությունը: Նրանք աղավաղելով մեր պատմությունը դարձան լիդերներ, գեներալներ, հերոսներ ու սպարապետներ... Ինչու՞ է այդպես եւ հիմա լռելով իմ ինքնասիրությունը խեղդում է, որ նորից վերարտադրվելու է այն մութ ու կեղտոտ քաղաքականությունը, սակայն հիմա ավելի գորշ ու մռայլ երանգներով: Մեր երիտասարդությունը սխալ ուղություն է վերցրել եւ առաջնորդվում է մի քանի լածիրակների հրամանով, որոնք սեփական օգտագործման կուսակցությունն են ստեղծել եւ մասնատելով ժողովրդին խմբերի եւ կուսակցությունների իրար են հոշոտում: Մեր ինքնասիրությունը դարձնելով մի « էժանագին թասիբ, » որը միայն իրենց «կռուգի տղերքի » համար է հարկավոր, որպեսզի հարկ եղած դեպքում շախմատի զինվորիկի նման կարողանան զոհաբերել իրենց շահերի համար: Այս ամենը ցավոք սրտի այսպես է... Եւ վերադառնալով սկզբի այն հարցադրմանը, որի մասին հիշատակեցի: Կցանկանաի բացատրել եւ վերադառնալով ոչ վաղ շրջանի պատմական փաստերին, որի վկան ես եմ եղել: 1991-1992 թթ գտնվելով Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանում մտաբերում եմ այնտեղ կատարվող իրադարձությունները` Շահումյանի շրջանում որոշ պաշտոնյաններ լինելով եւ ղեկավարվելով իրենք քմահաճույքից լավ զինված շքախմբով « շրջում » էին շրջանում, փոխարենը պաշտպանեին իրենց շրջանի սահմանային գիծը, նրանք ահաբեկելով սարսափի մեջ պահելով սեփական ժողովրդին: Չհաշված այն որ Հայաստանից ուղարկված օգնությունների հաշվին հարստացան... Ես չեմ տալիս անուններ, քանի որ կարծում եմ դրանց անուները, անգամ Շահումյանցի մանուկները գիտեն, կամ շահումյանցու պատմությունը իմացողը:
Եւ ամենացավալին այն փաստն էր, որի մասին ուզում եմ գրել...
Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը կտրված լինելով Հայաստանից, այսինքն պաշարված լինելով Ադրբեջանի կողմից, եւ միակ կապը հանդիսանալով ուղղաթիռային կապը, որի միջոցով առաջին անհրաժեշտության բեռները հասցվում էին շրջան: Այդ ուղղաթիռային կապը իր հերթին կապված էր շատ բարդություններից` որոնցից էր եղանակային անբարենպաստ ոչ թռիչքային պայմանները եւ ավիովառելիքի պակասը... Չնայած բոլոր դժվարություններին մեր հերոս օդաչունները ամեն ինչ անում էին որպեսզի իրագործեին այդ վտանգավոր եւ բարդ չվերթները այդ դժվարին պայմաններում: Եւ այդ չվերթներով Շահումյանից Երևան էին հասցնում զոհված եւ վիրավոր հայաստանցի ազատամարտիկներին: Եւ Շահումյանի ղեկավարների միջնորդությամբ բազմիցս անգամ վիրավոր ազատամարտիկներին փոխարեն տեղական Մաֆիոզները այդ ուղղաթիռներով անասունի միս էին հասցնում Երևանի շուկաները վաճառքի, եւ ամենասոսկալին այն էր, որ Երևանի Էրեբունի օդանավակայանում, Շահումյանից բերված միսը շտապօգնության մեքենայով էին հասցնում մսի տաղավար... Ավելացնեմ այն որ ի տարբերություն Երևանի, շահումյանում այդ մսի արժեքը տասնապատիկ ավելի ցածր էր: Իսկ այդ ժամանակ Շահումյանի հիվանդանոցի բժշկական անձնակազմը անհամբեր սպասում էին, թե երբ է Երևանից ժամանելու այդ ուղղաթիռները, որպեսզի ծանր վիրավորներին տեղափոխեն Երևան վիրահատության: Եւ ահա այս դեպքերից մի քանի ամիս անց այդ Դավաճան ղեկավարները, որոնք այդ ազատամարտիկների արյան հաշվին` հանցագործ ճանապարհով միս էին հասցնում Երևան, ծախեցին նաև Շահումյանի շրջանը, նրա բնակչությանը եւ անգամ այնտեղ գտնվող ինքնապաշտպանական ջոկատներին: Չնայած որ այդ բարեհաջող գործարքից հետո այդ ղեկավարները Վ. Սարգսյանի բարձր հովհանավորությամբ Հայաստանում զբաղեցրեցին մի շարք բարձր պաշտոններ: Եւ ամենացավալին այն է որ հետո դարձան հերոսական պայքարի առաջամարտիկներ, իրենց մասին գրելով անգամ գրքեր: Ահա թե որտեղից է սկիզբ առել ներկայիս « ախռանիկների » եւ օլիգարխների այդ ավանդույթը: Ես չեմ ուզում այս պատմությունով վիրավորել Շահումյանի տառապած ժողովրդին, քանի որ ես լինելով Երևանցի ինձ համարում եմ Շահումյանցի, եւ հենց այդպիսի մարդկանց պատճառով է, որ կորցրեցին մեր Հյուսիսային Արցախի դրախտային Շահումյանը, նաև հարյուրավոր անմեղ զոհերին: Պատմությունը կրկնվում է միջնադարում նույնպես Ղարաբաղի դավաճան մելիքների պատճաով ժողովուրդը տառապեց եւ տանջվեց: Եւ քանի որ մեր ազգային ինքնասիրության անարժեք է, մեզ համար, մեր դավաճան իշխանները միշտ էլ այդպես կհրամցնեն սուտը և կեղծիքը: Եւ ցավալին այն է, որ դավաճան ղեկավարների դավաճանության վրա աչք ենք փակում, դա համարելով միայն քաղաքականություն: Մեզ քարոզում են ամենուր, որ` Ղեկավարը դավաճան չի կարող լինել, այդպես են ասում, որպեսզի արդարացնեն իրենց հանցագործ քայլերը եւ ամրացնեն իրենց դիրքերը: Եւ եթե այդպես է մենք պետք է ամբողջովին փոխենք Հայոց պատմությունը, նոր պատմավեպեր գրենք դավաճան` հայրենասեր մելիքների մասին եւ կարելի է անգամ հետմահու արդարացնել եւ շքանշաններ տալ Արցախի դավաճան մելիքներին: Եւ ներկայիս մեր իշխանությունները եղած դեպքում կոպեկների գնով առնում են մեր ինքնասիրությունը, ավելի ցավալին այն է, որ առաջին հերթին մեր մտավորականներն են ծախում իրենց, որոնք իրենց կոտրած ձեռքով գրում են ներկայիս պատմությունը չիմանալով իրական ճշմարտությունը: Միայն « սուտի ականատեսների » պատմածներով պատմություն չի գրվում... Հարգելի պատմաբաններ եւ գրողներ, այն ազատամարտիկը, որը իր ձեռքի տակ ուներ հարյուրավոր նամակներ եւ այս ճշմարիտ պատմությունների օրագրերը այդպես էլ կհեռանա կյանքից իր հետ տանելով իրական պատմության թաքնված ճշմարտությունը: Եւ չեմ կարծում, որ երբեւէ այդ ամենը նա կարողանա հրապարակել եւ հասցնել մեր ժողովրդին : Կցանկանաի մեջ բերել այդ Ազատամարտիկի խոսքերը, որոնք ասեց ինձ վերջում — « Չեմ կարծում որ երբեւէ կտպագրվի այս նամակները եւ օրագրերը, քանի որ մեր հայկական իրականության մեջ դրանց մասին բարձրաձայնելը անիմաստ է եւ անգամ վտանգավոր, քանի որ այդ սուտ հերոսներից շատերը նստած են ազգային ժողովում եւ նրանց համար դժվար չի լինի հանկարծամահ անել ինձ նման ողորմելի հազիվ թոշակով ապրող ազատամարտիկիս »:
Այդպիսով հասկանալով այն որ երբեւէ մեր մեջ կառաջանա կամ կվերագտնենք մեր ինքնասիրությունը, որպեսզի դատապարտենք տարիներ առաջ հանցագործություն գործած հանցագործներին, եւ ինքնասիրություն կունենա՞նք արդյոք, տեր կանգնելու մեր ոտնահարված արժանապատվություն վերականգնելու համար:
Վ. Հովհաննիսյան 08/11 2012 © VH

Комментариев нет:

Отправить комментарий