q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

Ո՞վ և ինչպե՞ս հաղթեց Ղարաբաղյան պատերազմը

Ով և ինչպես հաղթեց Ղարաբաղյան պատերազմը, շատերը կցանկանաին իմանալ այս հարցի պատասխանը, սակայն դրա պատասխանը որքան էլ անհատները և իշխանությունները վերագրեն իրենց միևնույն է դա այդպես չէ: Սակայն ավելի պարզ լինելու համար հարկավոր է ետ գնալ և սկսել փնտրել արմատները դեռ անցիալից, և սեփական օրինակը ներկայացնելով կարծում եմ կկարողանամ ներկայացնել բացատրությունը: Այդպիսով իմ ծնողները` հայրս և մայրս ծնվել և մեծացել են Իրանում 1946 թվականին առաջին գաղթականների քարավանների հետ նրանք Իրանից գաղթեցին հայրենիք: Հիշեցնեմ որ օտար երկրներից համատարած վերադարձի արդյունքում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը ավելացավ: Այնուհետև Հայրս և մայրս ծանոթացան ամուսնացան և 1968 թվականին ծնվեցի ես: Չնայած Խորհրդային Կայսրությում հայրենիք վերադարձած « նորեկողները » հանդիպեցին բավականին դժվարությունների, սակայն դրա մասին չպետք է որ խոսեմ: Այդպիսով Հայաստանում 50- ական թվականներին արդեն բնակչության աճը ակնհայտ էր, ամուր և համերաշխ ընտանիքներում սկիսզբ էր դրվում նոր հերոսական սերունդի սկիզբը: Բանը այն է 60- ական թվականներին ծնված նոր սերունդը տեսնելով ուրախ և երջանիկ մանկություն և պատանեկություն, մտավոր և բարոյական հատկություններով զիջում էր բոլոր ժամանակների սերունդներից: Այսինքն խորհրդային պետության մեջ գործընթացը ընթանում էր նորմալ, այսինքն հաճախելով մանկապարտեզ, դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն, ժամանակը և պետությունը տվել և կրթել մի սերունդ, որը դառնալու էր ապագայի հաղթանակների հերոսը: Ահա և առաջին հարցի պատասխանը: Բանը այն է, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթել է սերունդը և այդ սերունդի ոգին, որը իրար փոխկապակցված է: Վերադառնալով այդ սերունդի մտավոր և հոգևոր արժանիքներին: Եթե նայելու լինենք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հիմնական և զգալի մասը 50-60 թվականների ծնունդ է, շատ քչերը կար 70 -ականների ծնունդ, այսինքն այդ այն սերունդն էր, որ տեսել է երջանիկ մանկություն մանկապարտեզում և դպրոցում: Սկսելով իր առաջին քայլերը Խորհրդային համակարգում, որտեղ գործում էր Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի դպրոցական ծրագիրը: Կցանկանաի հիշեցնել նրա ասած մտքերից, որը իրոք որ թևավոր են` « Սովորացնել մարդուն լինելու երջանիկ չի կարելի, սակայն կարելի է ուղղորդել նրան գտնել իր երջանիկությունը » : Հարցը այն չէր որ Մակարենկոն բոլշևիկ էր այլ այն որ նա տաղանդավոր մանկավարժ էր, և իզուր չէ որ 1988 թվականին ՅՈւՆԵՍԿՈՆ նրան ճանաչեց որպես ХХ դարի չորս տաղանդավոր մանկավարժներից մեկը: Վերադառնալով այդ կրթության դաստիրակչական այդ ծրագրին կարելի է ասել որ Խորհրդային համակարգը իր բացասական գծերը ևս ուներ, այսինքն դպրոցական ծրագրերում Հայ ժողովրդի պատմության բոլշևիկյան աղավաղված տարբերակի մասին գիտեին բոլորը, և շատ դեպքերում պատմության շատ ուսուցիչներ կարողանում էին դպրոցական ծրագրից դուրս ներկայացնել որոշ մանրամասնություններ ցեղասպանության և ֆիդայական շարժման մասին: Գրականության բնագավառում սփյոռքահայ հեղինակների մասին լռելով: Սակայն ազատամիտ այդ երիտասարդությունը կարողանում է սեփական հնարավորություններով լրացնել այդ պակասը: Հաշված այն, որ դպրոցական և հանրային գրադարանները կարող էին բավարարել ամենաքմահաճ ընթերցասերի պահանջները: Նորից հիշելով Մակարենկոյին որը նշել էր անգամ Ազգային Ենթագիտակցության մասին: Ինչպես տեսնում ենք Խորհրդային երկրում ճիշտ էր դրված երիտասարդների դաստիարակչական հարցը, հեռուստատեսային պատանեկան հաղորդաշարերը ևս նպաստում էին արողջ սերունդի դաստիարակման գործում զգալի դեր խաղալ: Իմ հասարակիցները բաց չէինք թողնում հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմերը քաղաքացիական և հայրենական պատերազմի մոտիվներով, չհաշված հանգստյան օրերի « հեքիաթի հյուրը » հաղորդաշարը, որտեղ ցուցադրում էին բարու հաղթանակի և չարի պարտության մասին: Այդպիսով տեսնելով հերթական հեքիաթի հերոսի ձևավորվում էր մի մտավոր աշխարհ, որը ընդունակ էր պատժելու չարին: Բացի այդ պիոներական խմբակները կարողանում էին նպաստել հարգանքի և սիրո մթնոլորտում ինքնահաստատվել պատանիներին, որոշ դպրոցներում ունենալով « Պատանի հետախույզների Юный следопыт » ակումբները որոնք իրենց այցելություններով Հայրենական պատերազմի վետերաններին օգնում էին և հարգանքի տուրք մատուցում նրանց: Կարելի է հիշել գեղարվեստական ֆիլմերից մեկը` « Թեմուրը և նրա ջոկատը », իմ հասակակիցների սիրած ֆիլմերից էր, անգամ մեր բակի տղաներով նման կերպ էինք վարվում օգնելով մեծահասակներին: Սերունդ որը գիտեր իսկական մարդ կոչվելու արժեքները, մարդ լինել չես կարող պարտադրել, դա պետք է ներարկել և սովորացնել, իսկ դրան նպաստում էր նաև միջավայրը: Այդ տարիներին գրականությունը և պոեզիան ապրում էր իր Ոսկե դարը: Հիշում եմ գրախանութներում կիլոմետրերով հերթ էր առաջանում երբ սկսում էին վաճառվել հերթական գեղարվեստական գիրքը: Անգամ « տակից » վաճառվող գրքերը արագ վերջանում էին: Այսինքն պահանջարկը հագեցնելու մտավոր սովը ավելին էր քան հնարավոր: Մտավոր զարգացումը գնալով ավելի էր ընդլայնվում: « Պիոներական Պալատներում » մանկապատանեկան խմբակները գրեթե աշխատում էին ծանրաբեռնված ռեժիմով անգամ երեք հերթափոխով խմբակները հնարավորություն էր տալիս կրթել և դաստիարակել արողջ սերունդ: Լողի խմբակներից մինչև փայտամշակում : Այդ տարիներին Երևանի փողոցները մարդաշատ էին և ամենակարևորը որ բոլորը իրար ժպտում էին և իրար Բարևում, անկախ նրան տեսել են մի թե երկու անգամ: Մենք մոռացել ենք 60-80 ական թվականները երբ բոլորը իրար ողջունում էին հիմա մեր ժողովրդի համար խորթ է Ռաֆֆի Հովհաննինսյանը « Բարևը », հիշեցնեմ որ դա նա չի ներմուծել, դա եղել է մեզ մոտ վաղուց ուստի հայ ժողովրդի նոր սերունդափոխությունը ոչնչացրեց անցիալի լավը, որդեգրելով օտարամոլությունը: Շարունակելով 60 -ականների սերունդի պատմությունը, որը մեր ժողովրդի ոսկի սերունդն էր իր մտավոր և գիտական կարողություններով, դաստիարակել որպես հասարակությանը պիտանի քաղաքացիներ, նրանք զորակոչվեցին Սովետական բանակ ծառայություն նրանցից շատերը անցնելով տղամարդ դառնալու այդ դպրոցը: Չի կարելի ասել որ այդ ժամանակվա սերունդի բոլոր երիտասարդները իդեալական էին և պետք է բոլորը գնաին դառնալու հերոսներ: Սակայն անկախ ժամանակից և դարաշրջանից մեր ժողովրդի մեջ կա մի գենետիկական տեսակ, որին կարելի է անվանաել` Տականք: Այդ դավաճանների տեսակն է որը գենետիկական փոխանցելով իրենց տեսակի հատկանիշները ապ ու պապերից հասել են մինչև մեր օրերը: Այդպիսի տականքների մասին անգամ գրել են շատ բանաստեղծներ և գրողներ, որոնցից են Չարենցը, Սևակը և Շիրազը: Այդ « Աշխարհի շալակը ելնողների » տեսակն էր, որ ամեն ինչ անելու էր խաբելով կողոպտելով ժողովրդի հաշվին ինքնահաստատվեր, այդ տեսակն էր, որ գտնելու էր ամեն միջոց մաղարիչով կամ « հիվանդ » ձևացնելով ազատվեր զինվորական ծառայությունից: Նրանց ծնողներն էին որ թալանելով զարտուղի ճանապարհներով իրենց տականքներին տեղավորելու են յուղոտ տեղերում: Սակայն չեմ ուզում շեղվել թեմայից, այդպիսով այդ ժամանակներում անգամ հասարակության մեջ բանակ չծառայած տղային անգամ աղջիկ չէին տալիս համարելով որ նա տղամարդկությունից զուրկ է: Եվ իսկապես որ այդ տեսակի անհատների կենսագրությանը ծանոթանալիս համոզվում ես այդ ամեն ասեկոսների իրականության մասին: Բայց վերադառնալով Ոսկե սերունդին, ասեմ որ այդ սերունդի շատ երիտասարդները որոնց հարթաթաթության պատճառով կամ արողջական պրոբլեմների պատճառով ազատվում էին զինծառայությունից, չէին համաձայնվում այդ որոշմանը և կամավոր սկզբունքով իրենց դիմումի համաձայն ամեն ինչ անում էին որպեսզի իրենք ևս ծառայեին բանակում: Այդպիսով կարելի է վստահ ասել որ դա այն մտավոր կարողություններով զարգացած այն սերունդն էր, որ պիտի գիտակցեր Ազատության ձգտումը, պիտի գիտակցեր ազգին սպառնացող թուրքի յաթաղանի վտանգը և այդ մղումները պիտի նրան տանեին դեպի անձնազոհության և հերոսության: Ինչևիցե լավ թե վատ իրականությունը մեկն է և այն չես կարող խուսափել: Իսկ այն սերունդը ինչ տեսնում եմ հիմա կարծես թե այլ արժեքներ է որդեգրել: Այս հոդվածը չէի գրի եթե չլիներ իմ բարեկամուհու հետ ծագած խոսակցությունը Արմենիա Հեռուստաընկերության կողմից ցուցադրվող հերթական սերիալի դաժանության և արյունոտ տեսարանների մասին: Նա պնդում էր որ ֆիլմը համաշունչ է ժամանակին և հետաքրքիր նայվում է, սակայն ասեմ որ նա ապրում է Հայաստանից դուրս և հայկական իրականությունից հեռու : Իսկ ես պնդում եմ հակառակը, որ դա դավաճանություն է և ամոթ է մեր ժողովրդին ներկակացնել մի բան, որը հակասում է մարդկային և ազգային օրենքներին: Ամբողջ աշխարհով բարձրաձայնում ենք ցեղասպանություն մասին, սակայն մեր ֆիլմերով ցեղասպանության ենք դատապարտում նոր սերունդներին: Չմոռանանք որ այդ ֆիլմերն են դաստիարակում մեր սերունդներին: Նորից անձնական օրինակով ներկայացնեմ այդ իրավիճակները: Մի քանի տարի առաջ երեքամյա որդիս խաղալիք ատրճանակը պահելով տատիկի վրա պահանջում էր որ « մեռնի » ( Չնայած որ փառք Աստծո որ նա հեռու է հայկական իրականությունից ) Այն որ երեխան ծնվել է և մեծանում է Իսպանիայում դա իր հերթին, սակայն ամեն օր նա ականատես է լինում տանը Շանթ հեռուստաընկերության ` « Որոգայթ » հեռուստասերիալին: Եվ հարցը այն չէ որ երեխան փորձում է նմանվել, այլ նրա ատրճանակ բռնելու ձևն է, որը կարծես փորձառու Քիլլեր լինի: Ինչպես ասում է մեր ժողովուրդը « Ինչ տեսել է, դա էլ սովորել... »: Արդյոք ներկա սերունդը կարո՞ղ է կրկնել իր հայրերի սխրանքը Ղարաբաղյան պատերազմը վերսկսելու դեպքում, ես վստահ եմ որ ո՛չ Աստված չանի վերսկսի պատերազմը և մենք տանուլ կտանք, և դա չեմ ասում ուրախացնելու թշնամուն, այլ որպեսզի զգուշացնեմ միջոցներ ձեռք առնել կանխելու սպասվելիք աղետը: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների զավակները արդեն հասուն երիտասարդներ են որոնք տեսնելով թե ինչ բախտի արժանացան իրենց հայրերը, որոնք պատերազմը հաղթեցին, սակայն նրանցից շատերը հեռանալով կյանքից չքավորության ու աղքատության մեջ: Տեսնելով երկրի իշխանների ոտնահարումն ու նվաստացումը իր ծնողների հանդեպ նա երբեք չի ցանկանա « Աշխարի շալակը ելածների » համար իրեն զոհաբերել, էլ ուր մնաց կռվել և պաշտպանել այդ օլիգարխի սեփական հողատարածքը, որը կոչում է հայրենիք...:
Նորից կցանկանաի բերել սեփական օրինակը: Մի քանի տարի առաջ Երևանում էի և պատահաբար երթուղային տաքսու մեջ հանդիպեցի իմ նախկին զինվորներիվ մեկին: Նա շատ էր ուրախացել տեսնելով ինձ 12 տարի էր անցել սակայն նա շարունակում էր Պարոնով դիմել, հետո նա իմ փոխարեն վճարեց և իջավ: Երթուղայինի վարորդը զարմացել էր հասկանալով որ ժամանակին եղել եմ նրա սպան: Մեր զրույցը հետաքրքիր էր վարորդի հետ, նա պատմեց իր տղայի մասին, որը ծառայում էր բանակում: Տղան բողոքել էր հորը իր սպաներից և խոստացել է ծառայությունից հետո լավ հաշվեհարդար տեսնել այդ «սպա » կոչեցիալի հետ, որը միայն պահանջում է գումար և «նվերներ»: Երթուղայինի վարորդի պատմածը ցավալի էր, որովհետև ես եմ եղել մեր բանակաշինության առաջամարտիկներից մեկը, և տեսնել այդպիսի արդյունք իմ համար դժբախտություն է: Ինչով է արդյոք տարբերվում Հայկական բանակը ադրբեջականից, նույն հաշվեհարդարներն ու նույն խոշտանգումները: Նույն կաշառակեր գեներալներն ու սպաները: Ի՞նչ եք կարծում պատերազմը վերսկսելու դեպքում այն վարորդի տղան հնարավորություն բաց չի թողնի ինքնաձիգը ուղել դեպի իր հրամանատարը, և դ րանից հետո չարանալով իշխանություններից և ժողովրդից դառնալու է հանցագործ իր դիմաց ոչնչացնելով ամեն ինչ և այդ ժամանակ ու՛մ պետք է մեղադրել, զինվորի՞ն թե՞ այդ համակարգը կառուցողներին: Ի՞նչ եք կարծում ում է պետք հուսալքված զինվորը սահմանին: Այնպես որ մինչև թշնամու բանակը կփորձի որևէ բան ձեռնարկել, այդ պատադրված դասալիքների խմբերը կարող են գործը ավարտել: Սակայն դա աղետ կլինի մեր ժողովրդի համար: Չեմ կարծում որ թշնամու բանակներին դեմ դուրս կգան այն մահակավոր ոստիկանը որը, տիրոջ հրամանով կարող է ահաբեկել սեփական ժողովրդին: Այնպես որ դասեր քաղելով պատնությունից և ժամանակներից փորձենք ուղորդվել դեպի իրավական երկրի կառուցում: Քանի դեռ ուշ չէ կարողացեք ընդունել իրական պատմությունը, եթե ոչ ապա դատապարտված ենք լինելու ժամանակի և ազգերի կողմից....


ՎՀ Իապանիա 10/03/2013
  

Комментариев нет:

Отправить комментарий