q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

Պատմության Անիվը ետ է պտտվում

Պատմության Անիվը ետ է պտտվում


Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...Ֆրիկ

Հարգելի հայրենակիցներ մեզ համար վերջին ժամանակներում առաջացած մարդասպան` Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս դարձրած Ադրբեջանի այդ քայլը ցավով ընդունվեց մեր հասարակության կողմից, մենք ամբողջ աշխարհով աղաղակեցինք և պարտավոր էինք աղաղակել, որ կացնահարվել է հայ սպան, հայ քաղաքացին: Սակայն պատմական ետադարձ հայացք նետենք, և կտեսնենք որ ավելի սարսափելի դեպքեր են եղել քան այդ կացնահարումն էր: Ցավով կարելի է նշել այն փաստը, որ դեռևս Հայաստանի Հանրապետության նախկին և ներկայիս իշխանությունների կողմից ոչ մի լուրջ գնահատական չի տրվել դեռևս Խորհրդային Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ՆԿՎԴ-ի նկուղներում և բանտերում կացնահարված և խոշտանգված այդպես ասած Դաշնակցական Հայաստանի սպայական անձնակազմին: Ինչքանով կարելի է հասկանալ որ հենց այդ խոշտանգողները և կացնահարողները հայեր են եղել, և նրանց անունները պետք է, որ հայտնի լիներ մեր Ազգային Անվտանգության ծառայությանը: Ինչու՞ մինչև հիմա անգամ այդ ցավալի դեպքերի մասին չի հիշվում, կամ չկա որևէ հուշարձան չկա կանգնեցված: Ինչքանով հայտնի է բոլշևիկները այդ տարիներին գնդակահարել են ոչ միայն հայտնի և տաղանդավոր զորավարների, այլև մի քանի հարյուր տասնյակ զինծառայողների, որոնք ինչ որ կապ են ունեցել նախկին Հայաստանի Հանրապետության պետական ապարատի հետ: Իհարկե կարելի է նաև գումարել այն հայ մտավորականներին: Նշանակում է ինչ որ արեցին բոլշևիկները այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա հերթական գործընթաց էր որը, գլխատեց հայ ռազմական ինտելիգենցիան: Չհաշված այն որ մի քանի տասնյակ զորավարներ իրենց գնդերով և զորամասերով լքեցին Հայաստանը, որպեսզի խուսափեն բոլշևիկների հաշվեհարդարից: Իսկ դա արդեն իսկ աղետ էր առանց այն էլ հայաթափված Հայաստանի համար: Իսկ դուք կհարցնեք թե ինչ կապ կարող է լինել Ռամիլ Սաֆարովի և այն հայ բոլշևիկների միջև, սակայն այս համեմատությունը չէի կարող չանել, եթե այդ բոլշևիկների աշխատաոճը և նման գործելաոճը չկրկնվեր 90 -ական թվականներին և չշարունակվեր մինչև այսօր: Նման պատկերները և պատմական փաստերը հայտնի են մեզ, սակայն դեռ ինչքան բաներ էլ դեռ մնում են այդպես անհայտ: Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգը որդեգրեց բոլշևիկների գործելաոճը և մինչ Ղարաբաղյան Պատերազմի ավարտը, սկսեց դավադրաբար ոչնչացնել տաղանդավոր զորահրամանատարներին և աչքի ընկնող և փորձված ազատամարտիկներին: Վազգեն Սարգսյանը դառնալով անմիջական Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը իրագործում էր բոլշևիկ չեկիստների պարտականությունները: Ինչու՞ չէ, կարելի է անգամ համեմատել Լավրենտի Պավլովիչ Բերիային: Չնայած պատերազմի ավարտից հետո էլ անգամ շարունակվեց այդ ահաբեկությունների և ռեպրեսիանների գործելաոճը: Պատերազմի ավարտից հետո Դաշնակների անվան տակ, կամ ապօրինի զենք զինամթերքի անվան տակ բանտարկվեցին և խոշտանգվեցին ողջ մնացած ազատամարտիկներից շատերը:
Եվ պատերազմի դաշտում իրենց կյանքը վտանգած և ընկեր կորցրած ազատամարտիկներից շատերը ստիպված հեռացան հայրենիքից ինչպես և հեռացան այն ժամանակ` Գարեգին Նժդեհը և Զորավար Անդրանիկը Դրոն և ուրիշներ : Սակայն վերադառնալով Ռամիլ Սաֆարովին հերոսացման և այդ մեծարմանը կարելի է ասել, որ մենք հայերս կարծես թե նմանվեցինք Ալիևին հերոսացնելով այն մարդասպաններին, որոնք իրագործեցին 90 -ականների Սպիտակ Եղեռնը, հերոսացրեցինք այն մարդկանց, որոնց հրամանով խոշտանգում էին և ոչնչացնում ազատամարտիկներին: Չհաշված հայ մտավորականների հունձը այդ տարիներին, ՀՀՇ-ի գործակալները ոչնչացնում էին այն մարդկանց, որոնք կարող էին և փորձում էին կանգնեցնել ՀՀՇ-ի չեկիստների արշավը: Հիմա էլ երևի կան այդ տարիների խոշտանգողները որոնք, մի ժամանակ կոմունիստների հրամաններն էին կատարում իսկ հետո էլ ՀՀՇ-ական իշխանավորների: Նրանց համար մևնույն էր, թե ով է հրաման արձակողը: Այդպիսով այդ սպանդը իրագործած դահիճները, նույնիսկ հիմա երազում են որպեսզի վերադառնա Լևոնի իշխանությունը, որպեսզի նորից վերադառնան իրենց հին արհեստին: Ասացեք ինչու՞ չպետք է համեմատել, այդ երկուսը, ի՞նչ է մեր ոճրագործները ավելի լավն են, քան թե ուրիշինը... Ե՞րբ կգա ժամանակ որպեսզի գիտակցենք, որ մեր սխալները չասելով, նորից վերադառնալու ենք այդ նույն սխալները կրկնելուն:

Վարդան Հովհաննիսյան 20/10/2012 Իսպանիա լրագրող © VH
 

Комментариев нет:

Отправить комментарий