q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

Ժողովրդի առաջնորդը եւ ենիչարների իշխանությունը

 
Ժողովրդի առաջնորդը եւ ենիչարների իշխանությունը 
 

Անընդհատ մեր ժողովուրդի մեջ վերջին ժամանակներս շոշափվում է Ազգային Առաջնորդ ունենալու գաղափարը, սակայն մենք մոռանում ենք կարեւորը, որ արդյոք իսկական առաջնորդ կոչված ընտրյալը համաձայն կլինի՞ առաջնորդել մի ժողովրդի, որը չգիտի գնահատել իր ունեցած ձեռքբերումները եւ հաջողությունները: Մեր նախնիների անեծքը կարծես թե թափել է մեր ժողովրդի գլխին մենք բռնել ենք ինքնոչնչացման ուղին:
Ես ազատամարտիկ եմ և մեր հաղթանակի, երկրի և բանակի կայացման համար ես ոչինչ չխնայեցի, սակայն արդյունքում իմ երազած պետությունը այդպես էլ չկարողացա տեսնել: Պատերազմի տարիներին մտքովս անգամ չէր անցնում որ ես իմ զավակները իրենց պապերի նման կծնվեն օտար երկրներում: Իմ ծնողները Իրանահայ են և հայրենադաձել են 1946 թվականին սակայն ճակատագիրը դաժան եղավ իմ և իմ ընկերների հանդեպ: Դեռեւս պատերազմի ժամանակ կանխատեսում էի որ գալու է ժամանակը երբ իշխանությունները հալածելու են մեր նմաներին, սակայն չէի պատկերացնում որ նրանք որդեգրել էին ազատմարտիկների ոչնչացման հստակ ծրագիրը, մինչ պատերազմի ավարտը արդեն նկատելի էր պետական այդ դավադրությունը մեր տղաների հանդեպ, այդ քաղաքականությամբ սկիզբ դրվեց հակահայկակական թափթփուկների ռազմաերթը: Պատերազմի տարիներին միայնակ թողնելով մորս գնում էի ռազմադաշտ, հասկանալով որ երկիրը իմ կարիքը ավելի շատ ունի քան մայրս, արդյունքում ստացվեց որ « դավաճանեցի » և երկիրս եւ ծնողիս, և հանուն ինչի հանուն նրա որ այսօրվա հանրապետականները պղծեն մեր հաղթանակի ձեռքբերումները, օրինաց երկրի և բարգավաճի տղերքը թքեր ու մրոտեն մեր պատմությունը, հանուն այդ կուսակցական տականքների՛, որոնք ամեն մեկը մի դրոշ պարզած պատրաստ են հոշոտելու իրար, ես դեռեւս այն ժամանակ կանխագուշակում էի որ մեզ ազատամարտիկներիս հալածելու են մեր մաքրության և գաղափարների համար: Ինձ ճանաչողները գիտեն որ լինելով պետական պաշտոնների երբեք չչարաշահեցի իմ գաղափարը եւ հավատը, իմ սերը սեփական երկրին և ժողովրդին, չնայած շատերը մտածում են որ պետական ձիրքը և պաշտոնը փոխում է մարդկանց, դա այդպես չէ իսկական նվիրյալը երբեք չի կարող տականք լինել չի կարող շահագործող և բռնակալ լինել: Հայրենասեր և ազգասեր մարդը դատարկաբանութուններ չի սիրում, ոչ էլ կուրծքը ծեծելով է ապացուցում իր հայրենասիրությունը:
Ապրելով երկար տարիներ հայրենիքից հեռու ցանկացել եմ միշտ վերադառնալ հայրենիք և շարունակել հզորացնել այն ստեղծել մեր երկրի համար, վերջապես այդ երկրի համար վեց երկար ու ձիգ տարիներ անքուն գիշերներ եմ լուսացրել պատերազմի դաշտում, չհաշված որ այդ ամեն մի թիզ հողը իմ ընկերների արյամբ է նվաճվել: Բայց ինչպես տեսնում եմ դեռ չի եկել ժամանակը վերադառնալու հայրենիք...
Ինչպես ասացի սկզբում անընդհատ շոշափում ենք Ազգային Առաջնորդ ունենալու միտքը, այս վերջին ժամանակների հեղափոխական մթնոլորտը ոգեշնչեց, սակայն հիասթափությունը մեծ էր, և այս սպասումները հոդս ցնդեցին եւ այսօր կարող եմ գուշակել մեր ազգի ապագան:
Ամենը ցավալի է, որ մենք հաստատեցինք և որդեգրեցինք հայ ազգի ոչնչացման ծրագիրը: Ազգային կորուստը հիմնված չէ մարդկային կորուստների վրա, այլ հիմնված է մեր ազգային արժեքների, եւ այդ կորուստները ակնհայտ է ոչ մեկ չի կարող հերքել հակառակը, ոչնչացնելով ազգային բարոյականությունը ոչնչացնում ենք այն գեղեցիկը, որը մեր նախապապերն են ստեղծել, ոչնչացնելով իսկական հայի տեսակը: Լևոնաքոչարյանական դիվերսանտները իրենց իշխանության տարիներին ոչնչացրեցին ամեն ինչ ինչ արժեքավոր էր Հայի տեսակը պահելու համար, նրանք ձուլեցին մի նոր կաղապար ապագա սերունդի համար, և իրենց այդ կաղապարով ստեղծեցին մի նոր հայի տեսակ, որը պատրաստ հոշոտել ինքը իրեն, որ պատրաստ է հարազատի արյան գնով նվաճել պաշտոնները, նրանք ձուլեցին անթասիբ ու լածիրակ մի սերունդ, որը կուսակցական տարբերանշանները կրծքներին պիտի ոտնահարեն սեփական ժողովրդի պատիվն ու բարոյականությունը:
Ապրելով հայրենիքից հեռու եղել եմ միշտ մոտիկ նրա քաղաքական և տնտեսական ետընթացին, ես ժամանակին ծառայել եմ այդ ժողովրդին և պետությանը և հիմա էլ պատրաստ եմ նվիրվել հայրենիքի զարգացման գործին, եւ իմ ընկերների մեջ տեսնում եմ այնպիսի մարդկանց որոնք կարող են լինել այդ Ազգային Առաջնորդը, որի կարիքը ունի ազգը, սակայն մտածում եմ, արժե որ նրանք գնան այդ քայլին, արժե արդյոք նվիրվել Նժդեհի ասած Ապերախտ ժողովրդին, որոնք պիտի իրենց հերոսներիին ցցի հանեն: Նժդեհը և Անդրանիկին հալածեցին մեր իսկ տականքները, նրանց պիտակելով դաշնակցական և դավաճան, մինչդեռ Խորհրդային Ադրբեջանում ոչ մի մուստաֆաական չպատժվեց, այլ ընդհակառակը մեծարվեցին ինչպես հարկն է: Մենք` հայերս մեր հերոսներին մրոտելով և վարկաբեկելով ազգի թափթփուկներից հերոսներ և սպարապետներ ենք կերտում: Եւ ով գիտե գուցե ազգի գլխին եկած փորձանքների մեղավորը հենց մենք ենք, Աստծո անեծքն է երբ մեղք գործելով պատմության և մեր մեծերի առաջ: Գարեգին Նժդեհին հավասարեցնելով վ. Սարգսյանի հետ: Մենք ապացուցեցինք որ մեզ ժողովրդին պիտի առաջնորդեն քաղաքական տականքները եւ սրբապիղծ հոգևորականները: Մենք էինք որ Չարենցներին և Սեւակներին խոշտանգեցին և ոչնչացրեցին, մենք էինք կացնահարում հայ սպաներին ՆԿՎԴ-ի նկուղներում, մենք էինք Ղարաբաղյան ազատամարտիկներին դավադրաբար ոչնչացնում, մենք ենք պատմությունը կեղծելով ազգի Զոմբիներից կուսակցություններ հիմնում: Եւ ասացե՞ք խնդրեմ նորմալ մտածող հայրենասեր Առաջնորդը կարո՞ղ է այս ամենը տեսնելով նվիրվել իր գործին, լինել առաջնորդ մի ազգի որը անգամ իր լավն ու վատը չգիտի:
Շատերը դժգոհում են Տարոն Մարգարյանից և Արթուր Բաղդասարյանից, ինչու՞ եք զարմանում եւ բողոքում, նրանք հենց այն կաղապարներում են ձուլվել և որոնց մասին ասացի : Ժողովուրդը ինչպես ասում է «ինչ ցանեցիք էն էլ կհնձեք ...» : Վերջին ժամանակներս բոլորը բարձրաձայնում են որ Հայաստանը կործանվում է դրանից դուրս գալու ելքը բոլորս տեսնում ենք, սակայն վախենում ենք արտահայտվել: Ինչու՞ դա դավաճանություն չէ երբ թույլ ենք տալիս որ մեր երկիրը ծախեն և ոչնչացնեն, դավաճանություն է նույնիսկ լռելը երբ անտարբեր սպասում ենք Մեսսիայի հրաշափառ գալուստին:
Ինչու՞ ենք վախենում արյուն թափվելուց, ինչու՞ ենք վախենում զենք վերցնել... Եթե հնարավոր չէ խաղաղ ճանապարհով իշխանությունը վերցնել ապա զենք վերցրե՛ք և ուժով վերցրեք ձեզ պատկանող իշխանությունը: Իշխանությունները չեն վախենում արյուն թափելուց և զենք վերցնելուց, ժողովուրդն է վախենու՞մ... Մի թե արաբական երկրները մեզանից ավելի խելացի գտնվեցին եւ կարողացան իրենց իսկ դահիճներին պատժել...
Անըդհատ հիշելով պատմությունը հարց ենք տալիս թե ինչպես եղավ որ Ծովից ծով Հայաստանը մի բուռ դարձավ, ինչու՞ եղավ որ եղեռնի ժամանակ մեկու կես միլիոն սրի քաշվեց, ինչպե՞ս եղավ Սումգայիթն ու Բաքուն: Դրա պատասխանը միայն մեկն է, որ մենք պատմության տված դասերը չկարողացանք սերտել ինչպես հարկն է եւ մեր սխալները դարձավ կորուստների եւ դժբախտությունների պատճառը:
Նախագահական ընտրություններից առաջ էր երբ իմ ընկերներից մեկը ասաց որ Հայաստանում ոչ մի իշխանփոխություն չի լինի, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ դրան: Դատարկ քարոզներով և աղոթքներով իշխանափոխություն չի եղել և ոչ էլ կլինի, այդպես իշխանափոխություններ լինում է միայն ազատամիտ ժողովուրդների կյանքում: Մինչև հիմա ականջներումս զնգում է ընկերոջս ասած խոսքերը.. « Մինչև Բաղրամյանի պողոտայով արյան գետեր չհոսեն, ոչինչ չի փոխվի այս երկրում... »
Ցավալի է սակայն փաստ է, բայց զարմանալի է թե արդյոք ինչի՞ց է վախենում մի ժողովուրդը երբ նա տեսավ Սումգայիթ և Բաքու, երբ տեսավ ղարաբաղյան պատերազմ, արդյոք արյունը թափելը դարձել է այդքան վախենալու... Մի թե չեք տեսնում որ իշխանավորների երակներում Կապույտ Արյուն է հոսում... Ես կոչ չեմ անում բռնության այլ կոչ եմ անում նվաճել ձեր իրավունքը, ձեր պատիվն ու ապագան: Ես չեմ ցականում որ ոչնչացվի մեր հայրենիքն ու ժողովուրդը, ես չեմ ուզում որ իմ հայրենակիցները դառնան թափառական և տարագիր...
Մի թե ազգային արժեքները եւ պետությունը պահպանելը դա հանցագործություն է արյան գնով պիտի պահենք այն, սակայն մինչ պահելը այն պետք է նվաճել օտարամոլ դիվերսանտների եւ դավաճանների ճիրաններից… Վրաստանում հաղթանակի հասան միայն այն պատճառով որ ժողովուրդը պատրաստ էր անգամ կյանքի եւ մահվան կռիվ տալ միայն նվաճել իր իրավունքը, եւ իշխանությունները դա զգացին այդ պատճառով արյունահոսություն չեղավ, սակայն մեր ժողովուրդը պատրաստ չէ կյանքի և արյան գնով տեր կանգնելու իր իրավունքին, և դա իշխանությունների միակ զենքն է, որով հպատակեցնում է ժողովրդին...
Մամուլը աղաղակում են է որ Գյումրիում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի զենք-զինամթերք եւ տեսե՛ք արդյոք ովքեր են այդ զենքի տերերը, ես վստահ եմ շատ իշխանավորներ այդպես զինված են, նույնիսկ ավելի լավ քան գյումրեցի այդ ֆիոդալները, մինչդեռ ժամանակին մեկ փամփուշտի համար Ազատամարտիկներին տարիներով ՊԱԿ-ի նկուղներում խոշտանգում էին և շարունակում են խոշտանգել... Ի՞նչ է նշանակում իշխանավոները պատրաստ են զենքով պահել իրենց բռնատիրական իշխանությունը, զենքի եւ արյան գնով, իսկ մեր ժողովուրդը պատրաստ չէ նվաճել իր անկախությունը և ազատությունը: Ինչ կապ ունի թե նրանց զավակներին ադրբեջանցի զինյալներին զոհ կդառնան թե սեփական ենիչարներին, հարկավոր է հասկանակ որ Նժդեհի խոսքերը իրենք սերտել են, որ « Ուժն է ծնում իրավունք...»  եւ ամեն ինչ անում են որ ուժով հաշվեհարդար տեսնեն սեփական ժողովրդի հետ... Սակայն այդ խոսքերը զորավարը չի ասել տականքների համար, այլ ասել է ժողովուրդների, եւ պետք է գիտակցենք և պայքարենք, լինի դա կյանքի կամ  թե արյան գնով:  
Վ. Հովհաննիսյան Իսպանիա 03/05/2013 ©

Комментариев нет:

Отправить комментарий