q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

Իսպանական Հեղափոխությունը և Ղարաբաղյան Շարժումը

Իսպանական Հեղափոխությունը  և Ղարաբաղյան  Շարժումը

Իսպանիան   հեղափոխության  նախաշեմին է, Հասարակությունը հասկանալով, որ անգամ երկրի  իշխանությունների փոփոխությունից հետո էլ երկրում ոչինչ չի արվում կանգնեցնելու տնտեսական անկումը և դրա վառ ապացույցը այս վերջին  երկու   տարիների  այդ   պայքարը կարծես թե անիմաստ է դառնում: Խոսե  Լուիս Ռոդրիգես Սապատերոյի   իշխանությունը  փոխարինեց  Մարիանո Ռախոյի   կառավարությունը,    որոնք  մինչ  այդ  էլ մեղադրվում  էին    մի  շարք  խոշոր     հանցավոր    գործերի  մեջ, սակայն  դա  նրանց   չխանգարեց, որպեսզի  նորից  վերադառնան իշխանկան իրենց առանձնասենյակները: Իսպանական  ժողովուրդը   հիմա   հստակ  ծրագրեր  է  մշակում,  որպեսզի    կարողանա    նորից   վերադառնալ ոչ վաղ  պատմական   անցյալը    1931–1939   թվականներին   կորցրած   Իսպանական   Հանրապետությունը,  որը   իր  կարճ  գոյատեւման  ժամանակահատվածում   կարողացավ   ավելի    շատ   բան  անել,  քան  թե  այս  վերջին   տասնամյակների  ընթացքում իշխանավարած իշխանությունները:  Հարստահարիչ  և  հանցագործ    իշխանությունները պետական   միջոցները   վատնելով  անձնական  նպատակների   համար  հարուստ  և   հզոր  երկրիը   հասցրեցին   ծայրահեղ  աղքատության:  Իսպանական   հասարակությունը ցանկանալով երկիրը դարձնել սոցիալիստական հանրապետության, որտեղ կարժեքավորվեն մարդու իրավունքները և ազատությունը: Կապիտալիստական համակարգում արժեքները և մարդու իրավունքների երբեք չի կարելի գնահատվել ինչպես հարկն է, և դա ապացուցեց ժամանակը, ինչպես Մարքսն էր ասում « Աշխատավոր դասակարգը ավելի շատ հարգանքի և ուշադրության կարիք ունի, քան թե հացի »: 1988 թվականին Խորհրդային Հայաստանում սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը դա առաջին հերթին գոյապայքար էր, որը սկսվելով էկոլոգիական և բնապահպանական հարցերից և վերջանում էր մինչև պետական ապարատի չինովնիկների անօրինականությունները և ոտնձգությունները քննադատելով: Այն ամենը ինչ եղել է մեզ մոտ 1988 թվականին հիմա տիրում է Իսպանիայում դա նույն պատկերն է ինչ մենք անցանք 1988 թվականին, միայն այն տարբերությամբ, որ նրանք Կապիտալիստական համակարգից ցանկանում են անցնել Սոցիալիստական համակարգի: Իսկ Հայստանում Խորհրդային իշխանության և Ազգային զարթոնքի արդյունքում մենք ստացանք, այդպես ասած պատմականորեն մոռացված մի հասարակություն, որը կոչվում էր « Նեխած և Փտած Բուրժուզիա », որն էլ իր հերթին բռնաբարեց մեր ազգային արժեքները` բարոյականությունը և ազատությունը: Հայաստանի նման երկրում չի կարելի օգտագործել մոնոպոլիստական համակարգը, քանի որ այս Մաուզերիստ և թալանչի իշխանության կողմից ամեն ինչ արվելու է որպեսզի պետականորեն ամրագրվեն իրենց անձեռնամխելիությունը, այսինքն քանի իրենց ձեռքում է հզոր նյութական և ֆինանսական միջոցները, ապա նրանք իրավացի են ցանկացած հարցում: Արդարադատության համակարգը կախված է նրանց քմահաճույքից: «Սոցիալիստական » բառը Հայաստանում սարսափ է առաջացնում Հայաստանի իշխանություններին քանի որ նրանք չեն ցանկանա կորցնել իրենց գերիշխանությունը և թե մոնոպոլիան, իսկ մեր հայ հասարակության մեծ մասը Սոցիալիզմը հասկանում միայն է Խորհրդային ժամանակահատվածը: Այդպես իրենց ձեռքում ունենալով պետական և քարոզչական միջոցները, փորձում են միշտ արժեզրկել և սարսափեցնել Սոցիալիստական և Սոցիալիզմ բառերով: Սակայն դա Սոցիալիզմի նոր մոդելը առկա է Չինաստանում և Շվեդիայում, այդպիսի արագ զարգացում ինչպիսին է Չինաստանում չկա և ոչ մի տեղ: Նրանք կարողացան գտնել իրենց մոդելը, որպեսզի երկրի բնակչությունը կարողանա լինել ապահովված: Իսպանական մանարխիային և իշխանությանը նույն ուղղով են գնում ինչ Հայաստանի իշխանությունները, երկրի բարձրաստիճան ղեկավարները վատնելով պետական միջոցները և բանկային համակարգը օգտագործելով անձնական կարիքների համար, սակայն Իսպանացիները ի տարբերություն մեզ չունեն ճանապարհների շրջափակում և արտաքին թշնամիներ, բացի այդ էլ բնակչությունը հասնում մոտ 42 միլիոնի: Իսկ Հայաստանի պարագայում մենք ունենք չավարտված պատերազմ, բնակչության արտագաղթ, թշվառություն մուրացկանություն, արտաքին պարտքեր, և բարոյալքված հասարակոության, և լկտի ու սանձարձակ օլիգարխներ: Այսքանից հետո հարկավոր է կողմնորոշվել թե  ո՞ր  ուղին է  Հայ ժողովրդի համար նպատակահարմար` արտագաղթի թե...

Վարդան Հովհաննիսյան 15/10/2012 Իսպանիա © VH




Комментариев нет:

Отправить комментарий