q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

ՊԱՐՈՒՅՐ ԴՈՒ՛ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀՆ ԵՍ

ՊԱՐՈՒՅՐ ԴՈՒ՛ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀՆ ԵՍ

Ինչպես տեսնում եմ արդեն ֆեյսբուքյան էջերում սկսել են անիմաստ գրառումներ անել որոշ պետական այրեր Պարույր Հայրիկյանի վրա կատարված ահաբեկիչությունը որակավորելով և գունազարդելով: Ամեն կերպ ցանկանալով պատասխանատվությունը բարդել ցանկացածի վրա, բայց ոչ իրենց իշխանության: Ինչու էք զարմանում դա ձեր քսան տարիների աշխատաոճն է պարոնա՛յք, ձեզ ժառանգություն մնացած բոլշևիկների կոմունիստական դիկտատուրայի ձեռագիրն է այնպես որ զարմանալի չի լինի որ բացահայտեք, որ դա արտաքին ուժերի կողմից հրահարված քայլ է, եթե ձեզ մնա, սա էլ կբարդեք սաֆարովի կամ թուրքական ահաբեկչական խմբերի վրա, գոնե այսքանից հետո կամք ունեցեք և առանց արյան և առանց զոհերի հեռացեք և թողեք որ ժողովուրդը գոնե կարողանա ընտրել իր ապագայի ճիշտ ճանապարհը: Բավական է ինքնախաբեությամբ զբաղվեք, ինչքան պիտի այդ ժողովրդի արյունը խմեք... Տեսեք ձեր քաան տարիների ստեղծածը դուք այս ժողովրդից արդեն վերցրեցիք ամենասուրբը` նրա պատիվն ու ազատության ոգին...
Բավական է...  Հեռացե՛ք Աստծո Սիրուն...




Комментариев нет:

Отправить комментарий